Միրզոյան-Բայրամով հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր․ Աննա Կարապետյան
«ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Ակնհայտորեն այս հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր: Դա է վկայում թե՛ ընտրված վայրը՝ Թբիլիսի (հիշենք ԱՄՆ և ԵՄ հովանավորությամբ և Վրաստանի միջնորդությամբ գերիների վերադարձը), թե՛ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների այցերը տարածաշրջան հանդիպման օրերին:
Որոշ իմաստով սա Խաղաղության պայմանագրի շուրջ ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունն է, որի մասին պայմանավորվել էին Բրյուսելում: Ճիշտ է՝ հաղորդագրության մեջ ընդհանրական ձևակերպումներ են և չի հստակեցվում, թե ինչ է քննարկվել:
Ադրբեջանն այս հանդիպումն օգտագործելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բանակցությունների վերսկսման հեռանկարը վերջնականապես զրոյացնելու համար: Ուշագրավ է, որ նույնիսկ հայկական կողմի հաղորդագրության մեջ արդեն խոսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ՓՈՐՁԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ անհրաժեշտության մասին:
Անմիջապես նախարարների հանդիպման նախորդ օրն Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի, Արցախի կարգավիճակի մասին ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում զիջումների գնալ ու կառուցողական լինել, այլ ուղիղ սպառնում է և շանս տեսնում ամրագրել իր բոլոր նպատակների կատարումը:
Հարց է առաջանում՝ արդյո՞ք Ալիևի այս հայտարարություններից հետո նպատակահարմար էր Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից