Պատերազմի հանգամանքների բացահայտման գլխավոր պատճառն այստեղ պետք է փնտրել․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։
Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ գեներալ Խաչատրյանը պատերազմի օրերին առանցքային պաշտոն է զբաղեցրել և տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որին խիստ սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։
168 ժամ-ի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից բանակային կորպուսներին և Պաշտպանության բանակին հրաման իջեցվել է անցնելու պաշտպանության, սակայն եղել է հատված, որը ողջ ծավալով թշնամու գործողություններին չի պատրաստվել՝ ակնարկելով ՊԲ-ին։
Ավելին, Խաչատրյանը պնդում է, որ պատերազմից առաջ եղել է ԳՇ պետի կարգադրությունը՝ լինել կառավարման կետերում, սակայն ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմի մեկնարկին այնտեղ չի եղել։
Պատերազմում մեր պարտության գլխավոր խնդիրն այն է եղել և դրա վրա պետք է կենտրոնանալ, որ չնայած նախապես հավաստի տեղեկություններ են ստացվել պատերազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ, ասում են՝ նույնիսկ կոնկրետ օրն է հետախուզությունը նախապես իմացել, Զինված ուժերը, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԲ-ն, ողջ հնարավորություններով չի ծավալվել, այլ միայն որոշակի ուժեղացումներ է արել, ինչը նման իրադրության պայմաններում խիստ անբավարար է եղել։
Ավելին, տեղեկություններ կան, որ հետախուզությունը նույնիսկ հստակ ասել է, որ հարձակման գլխավոր ուղղությունը Արցախն է լինելու և դրա հիման վրա բանակային կորպուսները ոչ միայն խաղաղից պատերազմի անցնելու համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, այլ դրա շրջանակներում նույնիսկ հասցրել են սպառազինության պահեստները տեղափոխել, ինչը ՊԲ-ի դեպքում չի եղել և Ադրբեջանը պատերազմի առաջին օրերից դրանք անմիջապես խոցեց։
Թե ինչո՞ւ ՊԲ-ն համապատասխան հետախուզական տեղեկությունների առկայության պայմաններում նախապես ողջ ծավալով չի բացազատվել, պաշտպանության չի անցել, արդեն հուշում է, որ պատերազմի հանգամանքների բացահայտման գլխավոր պատճառն այստեղ պետք է փնտրել»։


















































Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտ...
10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզի...
Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին