Նարեկ Մանթաշյանը հրաժարվել է հոսպիտալացվելուց. նա առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է ՔԿՀ
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով անխօրեին տեղափոխվել է հիվանդանոց ստացելէ առաջին բուժօգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացվել եւ վերադարձել է հետ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Ալեքսանդր Կոչուբաևը:
«Բայց ստացվում է, որ ամեն շաբաթ Մանթաշյանը բացի դիաբետից մեկ այլ առողջական խնդրով հայտնվում է հիվանդանոցում, կլինի լյարդ, կլինի ստամոքս կամ այլ խնդիր: Սա արդեն խոշտանգման տարրեր պարունակող երեւույթ է, մենք դեռեւս մեկ ամիս առաջ միջնորդել ենք դատավոր Ֆարխոյանին հրատապ նիստ նշանակի եւ քննարկի կալանքի հետ անհամատեղելիությունը փորձաքննություն նշանակելու հարցը, բայց հասկանալի պատճառներով Ֆարխոյանը նիստ չհրավիրեց եւ այդ հարցը չքննարկվեց, հերթական նիստը ամսի 20-ին է եւ այդ օրը մենք այդ հարցը կբարձրացնենք»,-ասաց նա:
Փաստաբանի կարծիքով` դատարանում երեկվա կատարվածից հետո այնպես չէ, որ իշխանություննռրը սթափվելու են. «Նրանք ամեն ինչ բերել են, հանգեցրել են դրան, այնպես չէր, որ պահի տակ պարո Գրիգորյանը մահացավ, եւ ցավոք սրտի, պարոն Գրիգորյանը այս իշխանությունների միակ զոհը չէ: Եւ կալանավայրում, եւ կալանավայրից դուրս կասկածելի հանգամանքներով պայմանավորված մենք մահեր ունեցել ենք եւ այս դեպքը իշխանություններին որեւէ ձեւով չի կաշկանդելու կամ սթափեցնելու եւ եւ օրինակ հրահանգ է լինելու դադարենեք քաղաքական հետապնդումը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Մանթաշյանը կալանավորվել է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին։


















































Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտ...
10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզի...
Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին