Կրիստիան Էրիկսենը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»
Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Էրիկսենը ներկայացնում էր անգլիական «Բրենթֆորդը»՝ 11 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։
Ակումբային կարիերայի ընթացքում Էրիկսենը հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքսում», Լոնդոնի «Տոտենհեմում» եւ Միլանի «Ինտերում»։
Կրիստիան Էրիկսենը սրտի վիրահատությունից հետո 2021թ․ դեկտեմբերի 2-ին առաջին մարզումն էր անցկացրել:
Իտալիայի ֆուտբոլային իշխանությունները թույլ չէին տվել Էրիկսենին պրոֆեսիոնալ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել Իտալիայում, քանի դեռ նրա կրծքավանդակում տեղադրված է սրտի ռիթմը կարգավորող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց:
Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել: Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը։
Christian Eriksen is a RED! ✍️


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը