Իշխանությունները հեշտացնում են ԱԳՆ-ը «յուրայիններով» համալրելու ուղին
Հայաստանում արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար դիվանագիտական ծառայության ժամկետն առաջարկվում է կրկնակի կրճատել՝ 10-ից հասցնելով 5 տարվա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Այս հնարավորությունը, ինչպես կարծում է պատգամավորը, պետք է օգտագործել, քանի որ այն առավելագույնի կհասցնի այս պաշտոնի համար դիմող հայրենակիցների թիվը։
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն իր հերթին ողջունեց պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը։
Այնուամենայնիվ, այս հարցի քննարկման շտապողականությունը դուր չեկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին։ «Կուզեի հասկանալ, թե ինչի՞ համար է նման շտապողականությունը: Հատկապես եթե հաշվի առնեք այն հանգամանքը, որ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը ոչինչ չգիտի այս օրինագծի մասին։ Այն մեզ մոտ չի ուղարկվել քննարկման եւ համապատասխան եզրակացություն ստանալու համար»,- դժգոհեց Աղաջանյանը։
Փոխնախարարը պատասխանեց, որ հարցը ոչ այնքան հրատապությունն է, որքան գործընթացն արագացնելու մոտեցումը։


















































Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտ...
10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզի...
Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին