Թուրքիայում և Ադրբեջանում անցանկալի անձ Մուրադ Փափազյանը նաև անցանկալի անձ է փաշինյանական իշխանության համար. ՀՅԴ բյուրո
Հայաստանի ապազգային իշխանությունների՝ սահմաններ չճանաչող անհանդուրժողականությունը նորանոր դրսեւորումներ է ստանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս գիշեր, առանց բացատրության ու հիմնավորման, արգելվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։
Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի համար տասնամյակներ պայքարած ազգային գործչի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քինախնդիր, փոքրոգի քայլ եւ թշնամուն հաճոյանալու պարզունակ դրսեւորում։
Համոզված ենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում ճանաչված եւ հարգված հայազգի քաղաքացու՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումը պատշաճ գնահատական կստանա նաեւ ֆրանսիական իշխանությունների կողմից։
Ցավալիորեն հատկանշական է, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված Մուրադ Փափազյանը հիմա արդեն անցանկալի անձ է փաշինյանական իշխանությունների համար։ Ազգային գործիչներին թիրախավորելու եւ սփյուռքահայերին Հայաստանից օտարելու փաշինյանական ծանոթ ձեռագիրն է։ Սա հարված է համահայկականության գաղափարի իրականացման ճիգին, ժողովրդավարության լուրջ նահանջ է Հայաստանում եւ բռնապետության հաստատման ակնհայտ դրսեւորում։
Խստիվ դատապարտում ենք Մուրադ Փափազյանի հանդեպ կիրառված ապօրինի քայլը, որն առանց պատշաճ բացատրության եւ վերանայման չի կարող մնալ։
Դաշնակցականների նկատմամբ սանձազերծված հալածանքների նորօրյա դրսեւորումները՝ ձերբակալությունները, կալանավորումները, պաշտոնազրկումները, տարատեսակ ապօրինությունները, ըստ էության, քողազերծում են հայության դեմ ուղղված ազգադավ ծրագրերը։ Դրանք որեւէ կերպ չեն կարող հետ պահել մեզ պայքարի մեր ուղուց։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող փաշինյանական վարչախումբն, ի վերջո, ինքնաբացահայտվելու եւ գտնելու է իր վախճանը»։


















































Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտ...
10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզի...
Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին