«Սևան» ազգային պարկի» Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք
այցելուների մուտքի նոր կարգ է սահմանվել: Այս մասին տեղեկանում ենք Շրջկա միջավայրի նախարարությունից:
Այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավաելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։
Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։
Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈւՅԼԱՏՐՎՈւՄ Է`
. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության
ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը,
մոնիթորինգը.
. սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.
. ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
. տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.
. ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով,
առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական
զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.
. կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.
. Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:
ԱՐԳԵԼՎՈւՄ Է՝
- մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).
- թռչունների ձվերի հավաքը.
- թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).
- ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.
- տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.
- խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.
- արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:
Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում ԱՐԳԵԼՎՈւՄ Է`
- ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.
- շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային
տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ
արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.
- ջրային տարածքի աղտոտումը։
ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:
Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝
900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն:
Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով։


















































Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզի...
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
Ալիևը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանա...