Twitter-ը դատի է տվել Իլոն Մասկին
Twitter-ը դատի է տվել Իլոն Մասկին՝ սոցիալական ցանցերի հարթակը գնելու նպատակով 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից հրաժարվելու համար, գրում է Politico-ն։
Դելավեր նահանգի դատարան ներկայացված հայցը, ամենայն հավանականությամբ,
հիմք կստեղծի երկարատեւ իրավական պայքարի համար, քանի որ ընկերությունը ձգտում է հասնել նրան, որ Մասկի կողմից ձեռքբերման գործարքն ավարտին հասցվի կամ, որպես այլընտրանք, պահանջել նրանից 1 միլիարդ դոլարի վճար:
«Twitter-ը խաղի մեջ մտցնելու համար հրապարակային տեսարան սարքելով, եւ առաջարկելով, իսկ այնուհետեւ ստորագրելով վաճառողի հարմար շահավետ միաձուլման
համաձայնագիր՝ Մասկը կարծում է, որ ինքը, ի տարբերություն ցանկացած այլ կողմի, որի վրա տարածվում է Դելավեր նահանգի պայմանագրային իրավունքը, կարող է փոշմանել, խախտել ընկերության գործունեությունը, ոչնչացնել բաժնետոմսերի արժեքը եւ հեռանալ»,- ասվում է հայցում։
«Այս մերժումը լրացնում է Մասկի կողմից պայմանագրային էական պարտավորությունների բազնաթիվ խախտումները, որոնք ստվեր են գցել Twitter-ի եւ նրա բիզնեսի վրա: Twitter-ը նախաձեռնում է այս գործողությունը, որպեսզի արգելի Մասկին հետագա խախտումները, ստիպի Մասկին կատարել իր իրավաբանական
պարտավորությունները եւ ավարտին հասցնել միաձուլումը»:
Twitter-ի դեմ հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ Մասկը համաձայնել է գնել ընկերությունը ապրիլին։ Գործարքի կարգավիճակը շաբաթներ շարունակ օդում կախված էր, քանի որ սպամ-հաշիվների վերաբերյալ Tesla-ի գործադիր տնօրենի հրապարակային մեկնաբանությունները հարցեր էին առաջացնում նրա հետագա քայլերի վերաբերյալ:
Նրա փաստաբանը հայտարարել է, որ ընկերությունն «էականորեն խախտել է» սկզբնական համաձայնագրի «շատ դրույթներ»՝ մեղադրելով Twitter-ին տվյալները թաքցնելու մեջ, որոնք Մասկը խնդրել էր հարթակում բոտերի եւ սպամ-հաշիվների քանակը վերլուծելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից