Իգոր Խաչատուրովը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հուլիսի 11–ին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր
Խաչատուրովին, 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում է
կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Սա նոր Քրեական դատավարական օրենսգրքով քննվող առաջին գործերից մեկն
էր, դատարանը նախնական դատալսումների ժամանակ որոշեց խափանման միջոցը
փոխել՝ մեկ միլիոն դրամ գրավի դիմաց»,– ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2022 թ. մայիսի 17-ին Կիեւյան փողոցում «Դիմադրություն» շարժման նախաձեռնած
անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի
նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի
շրջանակում։
Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ
հոդվածի 1-ին մասով, եւ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել
էր կալանավորումը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու եւ երթեւեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու եւ անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին, որի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական
պարտականությունների կատարման հետ:


















































Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզի...
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
Ալիևը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանա...