Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Մեր երկրում եռամսյակային հավաքների ընդգրկումը պետական բարձր մակարդակով որպես պատժամիջոց է սահմանվում․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կառավարության որոշմամբ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:

Չնայած այն հանգամանքին, որ որոշման մեջ որպես դրա անցկացման նպատակ նշված է, թե ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը», օրեր առաջ պաշտպանության նախարարն ԱԺ-ում այլ նպատակ էր հնչեցնում։

Վերջինս անդրադառնալով այդ հավաքներին ընդդիմության ներկայացուցիչների
ընդգրկմանն անհրաժեշտությանը, նշեց, թե «ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ ու հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամյսա հավաքներին»։

Հիշեցնեմ, որ եռամսյա հավաքները որպես մահակ, պատիժ ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ օգտագործելու համար, մի քանի ամիս առաջ, շրջանառության մեջ դրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը, ով փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիների ու, մասնավորապես, բերման ենթարկվածների վերաբերյալ հորդորեց իրավապահ կառույցներին՝ անունները փոխանցել ՊՆ-ին ու նրանց ընդգրկել եռամսյակ հավաքներում։

Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո անընդհատ խոսում է պահեստազորի ուսուցման, վերապատրաստման ու մարտունակության բարձրացման մասին, սակայն ըստ կառավարության որոշման
ստացվում է, որ այս հավաքների հիմնական նպատակը մարտական հերթապահության
ներգրավումն է, իսկ ըստ Պապիկյանի՝ նաև ինժեներական աշխատանքների
անցկացումը։

Ես ինքս պահեստազորայինների ակտիվ հավաքների անցկացման ջատագովներից եմ,
ով համարում է, որ Հայաստանի նման երկրները պարտավոր են ունենալ մարտունակ
պահեստազոր, սակայն որպես պահեստազորի սպա վիրավորական եմ համարում, երբ
մեր երկրում եռամսյակային հավաքների ընդգրկումը պետական բարձր մակարդակով
որպես պատժամիջոց է սահմանվում։

Սա, իհարկե, առաջին հերթին խոսում է օրվա իշխանությունների լեզվամտածողության, էության, գաղափարական դատարկության մասին։ Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից։

Ինքս ծանուցագիրներ ստացած շատ մարդկանց հետ իմ զրույցներում նշում եմ, որ հավաքների մասնակցությունը, եթե մի կողմ դնենք դրա քաղաքական գործոնը, բացի երկրի պաշտպանությանը մասնակցելու կարևոր առաքելությունից, նաև նարավորություն է խորքով ուսումնասիրելու բանակում առկա իրավիճակը, ներկայումս նկատելի արատավոր բարքերն ու բացասական միտումները։

Խնդրել եմ բանակի հետ առնչություն ունեցող/ունեցած և վերլուծական հմտություններ ունեցող մի տասնյակի հասնող քաղաքացիների, եռամսյակային հավաքների օրերին, տեղում թուղթ ու գրիչով արձանագրել կազմակերպչական, մարտական պատրաստության, գաղափարադաստիարակչական բնույթի բոլոր խնդիրները և
հետագայում սրանք մասնագիտական քննարկումների դաշտ բերել։

Քննարկումների բաց կամ փակ ձևաչափը, դրա հետագա հանրայնացումը կախված է
թեմայի բնույթից, անվտանգության նկատառումներից և իրավիճակային
առանձնահատկություններից, բայց տեղեկատվության հավաքագրումն ու խնդիրների
խմբավորումն առաջնահերթություն է։

Հ․Գ. Երկիր հանձնողները, հազարավոր մարդկանց կյանքեր խլածներն ու ադրբեջանական քմահաճույքներ կատարողները դեռ ընդդիմությանը հեգնում են, թե բա՝ «փրկիչներ»։ Դե բա ձեր ձեռքից իշխանության ղեկը պետք է խլել, որ գոնե փրկենք այն, ինչը դեռ չեք հանձնել, ապահովենք այս տարածաշրջանում հայի ֆիզիկական գոյության և արժանապատիվ կյանքի պայմանները»։