Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժեց Ավետիք Չալաբյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ինքնաբացարկ չհայտնեց. դատավորը մերժեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի՝ դատավորին բացարկ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանին բացարկ հայտնելու միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ, երբ հայտարարվել էր գործով նախաքննության ավարտ, իրենք միջնորդություն էին ներկայացրել քննիչին, որ շտապողականություն չցուցաբերի և հաշվի առնելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգիրքը, վերաորակի Ավետիք Չալաբյանի մեղադրանքը, քննիչը, սակայն, միջնորդությունը նույնիսկ չէր քննել, և դատավոր Ալեքսանյանը երեկ դատական նիստի ընթացքում Չալաբյանի մեղադրանքը չվերաորակած քննիչին հուշել է, թե ինչ պետք է անել։
Ըստ պաշտպանական խմբի անդամների՝ դատավորի նման վարքագիծը հակադրվում է դատավորի անկողմնակալության սկզբունքին։
Միջնորդությունը պնդեց նաև Ավետիք Չալաբյանը։
«Դուք հնարավորություն տվեցիք վարույթն իրականացնող մարմնին ապօրինի միջնորդությունը՝ իմ կալանքը երկարացնելու վերաբերյալ, փորձել սղագրել։ Այս
պայմաններում ինքնաբացարկ հայտնելն իրավաչափ և ճիշտ լուծում կլինի»,- ասաց
Ավետիք Չալաբյանը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննելու բացարկի միջնորդությունը, և վերադառնալով՝ հայտարարեց, որ մերժել է պաշտպանական խմբի միջնորդությունը՝ շարունակելով քննել Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ մեղադրող կողմի ներկայացրած միջորդությունը։


















































Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզի...
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
Ալիևը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանա...