Պատգամավորների բոլոր պարգևավճարներն անօրինական են և պետք է վերադարձվեն բյուջե. Արսեն Բաբայան
Պատգամավորների բոլոր պարգևավճարներն անօրինական են և պետք է վերադարձվեն բյուջե: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա նաեւ նշել է. «Այս մասիմ շատ եմ խոսել: Վերջին օրերին մամուլում նկատեցի, որ կրկին ՔՊ պատգամավորները պարգևավճարներ են ստացել: Լրատվականը տարակուսանք էր հայտնել, թե ինչու է ԱԺ նախագահի կարգադրության մեջ գրված պատգամավորներին, բայց աշխատակազմը պարգևատրել է միայն ՔՊ պատգամավորներին:
Պատճառն այն է, որ ԱԺ նախագահի կարգադրություն ունի նաև հավելված, որտեղ թվարկված են պարգևատրվող պատգամավորների անունները, որը, սակայն ԱԺ ղեկավարությունն ապօրինաբար չի հրապարակում:
Օրենսդրության համաձայն այդ կարգադրությունն ուժի մեջ է մտնում միայն դրա ամբողջական հրապարակումից հետո և որից հետո է միայն թույլատրվում կատարել պարգևավճարների փոխանցումը: Այս իշխանության ամբողջ ժամանակահատվածում այդ հավելվածները չեն հրապարակվել, ուստի՝ պարգևատրման կարգադրություններն ուժի մեջ չեն մտել, հետևաբար՝ չէր կարող կատարվել պարգևավճարների փոխանցում:
Այս իշխանության հեռացումից հետո (երբ էլ դա լինի) նոր իշխանությունը պարտավոր կլինի նաև ընթացք տալ այս ապօրինությանն ու ամբողջությամբ վերականգնել պետության բյուջեից յուրացված մասը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից