Ընդդիմադիրները հետ կանչվեցին ԱԺ երկու ղեկավար պաշտոններից
Հուլիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարվեցին Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնից զրկելու, ինչպես նաեւ Վահե Հակոբյանի՝ որպես տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու գաղտնի քվեարկության արդյունքները: Համապատասխան նախաձեռնությունը պատկանում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը։
Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնից զրկելուն եւ Վահե Հակոբյանի՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցմանը միաձայն կողմ քվեարկեց 66 պատգամավոր:
Ընդդիմադիր պատգամավորներին պաշտոնից զրկելը միայն առաջին քայլն է: Իշխող ուժը դիտարկում է բացակայությունների համար եւս 10 պատգամավորի մշտական մանդատից զրկելու հնարավորությունը։
Խորհրդարանական ընդդիմությունը նիստին ներկա չէր:


















































Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանա...
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի