«Ռոտենբերգն այդ համարձակությունը ունի միայն մի երկրում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է». Էդգար Ղազարյան
Տիկին Նատալյա Ռոտենբերգը մեծ և գնահատելի առաքելություն է իրականացնում Հայաստանում. գործունեության յուրօրինակ մեթոդներով նա փորձում է հայ հասարակությանը ցույց տալ իր իրական խեղճությունն ու թշվառ վիճակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա նաեւ նշել է. «Ակնհայտ է, որ եթե նրա երկրորդ ամուսինը լիներ ազգությամբ լեհ, ֆրանսիացի, իտալացի կամ շվեդ, դժվար թե նա համարձակություն ունենար առաջադրվել Վարշավայի, Փարիզի, Հռոմի կամ Ստոկհոլմի քաղաքապետի թեկնածու։
Այդ համարձակությունը նա ունի միայն մի երկրում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, իսկ այդ երկրի բնակչության շուրջ կեսն ընդգրկող մայրաքաղաքի քաղաքապետ եղել է Հայկ Մարությանը, իսկ հիմա մեկն է, որ անգամ ինքն իրեն չի ճանաչում...
Արդար և տրամաբանական կլինի Ռոտենբերգ-Ավինյան մրցակցությունը, որին կարող են միանալ ոչ պակաս երևելիներ։
Հաջողություններ եմ մաղթում տիկին Ռոտենբերգին` իր ազնիվ առաքելության մեջ։ Գուցե նա օգնի հայ ժողովրդին ուշքի գալու հարցում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից