Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են
Դիմադրության շարժման ընթացքում հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին պատժելու պահանջներին ընդառաջ, դատախազությունը հաղորդագրություններ տարածեց, թե նյութեր են նախապատրաստվում, քրեական գործեր են հարուցվելու, բոլոր դեպքերը քննության են առնվելու։ Անգամ եվրոպական երկրների դեսպաններն ու Անդրեա Վիկտորինը հայտարարեցին, թե հորդորել են իշխանություններին՝ բոլոր այդ դեպքերը քննության առնել եւ պատժել մարդկանց՝ հավաքներ անելու սահմանադրական իրավունքին խոչընդոտող ոստիկաններին։
Այդ դեպքերից մեկը շատ մեծ աղմուկ առաջացրեց․ խոսքն այն մասին է, երբ կարմիր բերետավորը երկու ձեռքով խեղդում էր ցուցարարին։ Կադրում հստակ երեւում է, թե ով է խեղդողը, եւ ինչպես է երկու մատով փորձում շնչահեղձ անել իր զոհին։ Մինչ հասարակությունը սպասում է, որ բռնարար ոստիկանները կպատժվեն, իսկ այդ ցանկում առաջին տեղում պետք է լիներ հենց այս կարմիր բերետավորը, մենք տեղեկացանք, որ կոնկրետ այս դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է։
Ոչ միայն քրգործն է փակվել, այլեւ խեղդելու այդ տեսարանից հետո Արթուր անունով կարմիր բերետավորի պաշտոնը բարձրացրել են․ նրան դարձրել են դասակի հրամանատար՝ որպես իշխանություններին լավ ծառայած ոստիկան եւ որպես օրինակ մյուս ոստիկանների համար։ Եվ նա իր ենթակայությամբ ծառայող ոստիկաններին սովորեցնում է, որ իր նման ծառայեն իշխանություններին։ Այնպես որ, պատրաստ եղեք՝ հաջորդ հանրահավաքներին խեղդող ոստիկանների քանակը կրկնակի ավելանալու է։


















































Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանա...
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի