Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Քերոբյանը ստել էր
Ռազմավիրական ճանապարհի Վերին Լարսի հատվածը ռուսական սահմանի ուղղությամբ փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերին Լարս» բազմակողմ մաքսային անցակետի աշխատակիցը։
«Ճանապարհը փակ է, դրա վերականգնման ժամկետների մասին տեղեկություն առայժմ չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Այսպիսով, ներկա պահին ռուս-վրացական ճանապարհով, որտեղ գործում է միակ՝ «Վերին Լարս» անցակետը, անհնար է անցումն ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար։
Սահմանափակումները մտցվել են Ռազմավիրական ճանապարհի՝ դեպի ռուսական սահման տանող ուղղության տեղամասի վնասվելու պատճառով։
Հիշեցնենք, որ երկու օրվա ընթացքում Վրաստանում, սահմանամերձ անցման շրջանում, հորդառատ անձրեւներ են տեղացել, որոնց հետեւանքով մայրուղու հատվածը, որը դեպի անցակետ տանող միակ ճանապարհն է, վնասվել է լեռներից հոսքի պատճառով։
Իսկ ՀՀ կառավարությն անդամ Վահան Քերոբյանը երեկ երեկոյան հայտարարել էր, թե մի երկու ժամվա ընթացքում ճանապարհը կբացվի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից