Արտակ Զեյնալյանը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյանլյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները։
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը ներկայացրեց իր մասնագիտական աշխատանքի փորձառությունը։
«Ես հավասարապես պատրաստ եմ և տեսնում եմ ինձ իրացված ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում, այնպես նաև՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում և պայմանավորված իրերի այս դասավորվածությամբ, այն, որ ես նաև առաջադրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու՝ անորոշ լինելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը, ես ուզում եմ իմ գործընկերներին և իմ եղբորը՝ Նարեկին, ասել, որ ազատ եք, պարտավորված չեք և կաշկանդված չեք այն հանգամանքով, որ քվեաթերթիկում իմ անունը լինելու է՝ նկատի ունենալով, որ ես ավելի շատ ինձ տեսնում եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում»,-իր ելույթում նշեց նա։
Արտակ Զեյնալյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պա...
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միա...
Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել