Զինվորական ծառայություն չանցած անձը շտապեց ԶՈՒ-ն տանել այնտեղ, որտեղ հայտնվել է այսօր
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը.
«Տարիներ առաջ, երբ մեր երկրում ընդդիմությունը և նրան ձայնակցող գրանտակեր իրավապաշտպաններն ու «անկախ» լրատվամիջոցները ամենատարբեր ամբիոններից անխնա փնովում էին Հայոց զինուժը, հայտարարում, որ բանակը թալանում են, զինվորը սոված է, անգամ «մայկա-տրուսիկ» չունի հագնելու, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ՝ փամփուշտ չլինելու պատճառով՝ իբր բահերով էին կռվում, հանրության մեծ մասն այս ամենն ընդունում էր հալած յուղի տեղ և ատելությամբ լցվում տարիներով հայրենիքի պաշտպանությանը զիվորագրված ուսադիրներով մարդկանց հանդեպ...
Տարիներ անց, երբ արդեն իշխանության եկավ երեկվա ընդդիմությունը, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զավթեց զինվորական ծառայություն չանցած անձը, փոխանակ թերությունները շտկելով՝ եղածին ինչ-որ բան ավելացներ. շտապեց գլխատել բանակը, իսկ ապա նաև իր ոճին հատուկ ուղղամտությամբ, առաջնահերթությունը տալ ոչ թե բանակի սպառազինմանն ու անձնակազմի մարտունակության բարձրացմանը, այլ «клубника-օպերացիայով» զինված ուժերը տանել այնտեղ, որտեղ հայտնվել է այսօր...
Իսկ այսօր երբեմնի հաղթող բանակը պարտված է, մարտական և բարոյահոգեբանական առումով՝ ջարդված, գրեթե ամեն օր տեղի ունեցող մահվան դեպքերից կոտրված, չորս ամիս շարունակ առանց Գլխավոր շտաբի պետի և, որ ամենասարսաելին է՝ անորոշ հեռանկարով... Հետաքրքիր է, երեկ աքլորացած, իսկ այսօր պապանձված երբեմնի գրանտակեր իրավապաշտպաններն ու «անկախ» լրատվամիջոցները, որ չորս տարի առաջ՝ գիշեր ու ցերեկ հեռախոսս «պայթեցնում» էին, այս ամենի հետ կապված ասելիք չունե՞ն, թե արդեն հասել են իրենց նպատակին...»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից