Ուլիխանյանն աշխատավայրում մշտապես խնջույքներ է արել, ով է փորել նրա տակը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները մանրամասներ են հայտնում Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու պատճառների մասին: Պարզվում է՝ այդ ամենն ուշագրավ նախապատմություն ունի. ՔՊ-ում առկա տարբեր թեւերի բախման արդյունք է եղել կատարվածը:
Բանն այն է, որ երբ Ուլիխանյանը նշանակվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավար, Ռոմանոս Պետրոսյանն ամեն ինչ արել է նրա ոտքի տակը փորելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարբեր հավատարիմներ սկսել են զեկուցել, թե Ուլիխանյանն իր գործառույթները չի իրականացնում, փափուկ է գործում, հաճախ խնջույքներ է անում աշխատավայրում… Ու երբ այս տվյալները ներկայացվել են Փաշինյանին, վերջինս որոշել է աշխատանքից հեռացնել Ուլիխանյանին: Նրա փոխարեն նշանակվեց նույն Ռոմանոս Պետրոսյանը, որը փաստեր էր հավաքել Ուլիխանյանի մասին:
Երկար ժամանակ անգործ մնալուց հետո Տիգրան Ուլիխանյանն անընդհատ կուսակցությունից պահանջել է իրեն նոր պաշտոնի նշանակել, սակայն ասել են՝ համապատասխան պաշտոն չկա, վերջինս էլ սպառնացել է, թե դիմում է գրելու եւ հեռանա, ինչը և արեց: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Տիգրան Ուլիխանյանից եւ հասկանալ՝ արդյոք նոր պաշտոն ցանկանալն է պատճառը եղել կուսակցությունից հեռանալու։ Վերջինս նշեց. «Չեմ մեկնաբանում»: Ստացվում է՝ կուսակցությունում անառողջ մթնոլորտ է տիրում, եւ պաշտոններ ստանալու համար իշխանության կուսակիցները միմյանց մասին փաստեր են հավաքում, դավեր են նյութում եւ ներկայացնում ղեկավար կազմին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պա...
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միա...
Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել