Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24 ին տուն չգա, լավ լսեցիք չէ՞. Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
Հունիս 24։ Շատերի համար սովորական մի օր։ Շատերի, բայց ոչ ինձ ու ընտանիքիս համար։
Ուղիղ մեկ ամսից Աբգարս ավարտելու է ծառայությունը զինված ուժերում, քանի որ զորակոչվել է 2020 ի հուլիսի 24 ին։
Ուղիղ մեկ ամսից Աբգարս դուրս է գալու Հադրութի զորամասից, հսկիչ անցագրային կետի մոտ գրկելու է ընկերներին, դանդաղ իջնելու է աստիճաններով ու անշտապ քայլերով հասնելու է Հադրութի կենտրոն, սպասելու է Սեռիի Հադրութ Երեւան միկրոավտոբուսին։ Մինչ ավտոբուսի շարժվելը կհասցնի քայլել դեպի եկեղեցի, նստել ծառերի տակ ու հետ գալ կենտրոն, ճանապարհին մտածելով, որ Հադրութին ճոպանուղի է պետք։ Իսկ երբ միկրոավտոբուսը շարժվի, անհամբեր սպասելու է, թե երբ է տուն հասնելու։
Մենք էլ կամաց պատրաստվում ենք, որ գա ու տեսնի, թե ինչ ասել էր` արել ենք կամ անում ենք։
Մնաց մի ամիս Աբգար ջան։
Ու տեսեք ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022 ի հուլիսի 24 ին տուն չգա... Լավ լսեցիք չէ՞։ Ձեզ անջատած ու ախմախ մախմախ դուրս տվող պաշտոնյաներ ու ոչ միայն։ Մնաց մեկ ամիս։ Մենք սպասում ենք Աբգարին ու եթե հանկարծ Աբգարս չգա...


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պա...
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միա...
Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել