«Դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը, թե՞ բարդացրեց»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Կարծիքներ եմ տեսնում՝ երեկ Եվրոպական Միության կողմից Ուկրաինային տրամադրված ԵՄ անդամի հավակնորդ կարգավիճակի հետ կապված։
Ոմանք պնդում են, թե պատերազմն արժեր այս որոշմանը։
Դնելով մի կողմ բոլոր աշխարհաքաղաքական հարցերը՝ առաջարկում եմ մի պարզ վերլուծություն։
Մինչեւ պատերազմ նման կարգավիճակ ստանալու համար Ուկրաինային պետք էր
ընդամենը արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների
գործընթացը։
Երեկ կայացած որոշման ապագայի հետ կապված ԵՄ պաշտոնյաները բանաձեւել են Ուկրաինայի անելիքները հետեւյալ կերպ.
1. Կանգնեցնել պատերազմը։
2. Վերականգնել երկիրը։
3. Արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։
Հիմա դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը, թե՞ բարդացրեց»։


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պա...
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միա...
Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել