Ինչպիսին պետք է լինի պաղպաղակի իդեալական բաղադրությունը
Ամառը պաղպաղակի սեզոն է։ Մասնագետները Газета.Ru-ին պատմել են, թե ինչ պաղպաղակ պետք է ուտել եւ ինչպես է ավելի լավ օգտագործել այն։
Ռուս գաստրոէնտերոլոգ Սերգեյ Լոպատինը նշել է, որ պաղպաղակը շատ ավելի օգտակար է, քան մյուս քաղցրավենիքները (թխվածքաբլիթներ կամ խանութի կոնֆետներ)։ Սակայն, դա ճիշտ է, երբ խոսքը բնական բաղադրությամբ բարձրորակ պաղպաղակի մասին է։
Այս քաղցրավենիքը խթանում է էնդորֆինների՝ երջանկության հորմոնների արտադրությունը:
Սննդաբան Մարգարիտա Բուդասսին խորհուրդ է տալիս նայել մթերքի բաղադրության երկարությունը՝ որքան կարճ լինի, այնքան լավ:
Իդեալական բաղադրությունը անարատ կաթն է, կաթի փոշին կամ սերուցքը, ձվի դեղնուցը կամ կարագը եւ շաքարավազը կամ օշարակը:
Ավելի լավ է շաբաթական 1-2 անգամից ավելի պաղպաղակ չուտել, քանի որ սա բարձր կալորիականությամբ մթերք է։
Բաղադրության մեջ չպետք է լինեն տրանսգենային ճարպեր, արմավենու յուղ, արհեստական գունավորիչներ, կոնսերվանտներ եւ այլն։
Գաստրոէնտերոլոգ Լոպատինը նշում է, որ պաղպաղակի ամենաօգտակար տեսակը բնական սորբետն է։
Քաղցրավենիքը հակացուցված է լակտոզայի անհանդուրժողականությամբ եւ աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրմամբ մարդկանց, ինչպես նաեւ շաքարախտ եւ ճարպակալում ունեցողներին, գրում է NVL-ն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից