Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է. Սուրեն Պարսյան
Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նաեւ նշել է. «Երբ իշխանության ներկայացուցիչները համեմատում են Հայաստանի և ԵԱՏՄ երկրների գնաճը՝ ընդգծելով մեր «առավելությունը», սոցիալ-տնտեսական իրավիճակը ճիշտ և արդար գնահատելու համար նրանք պարտավոր են անդրադառնալ նաև գործազրկության մակարդակին։
Ցավոք, Հայաստանի գնաճը գործազրկության մակարդակի համեմատ վատթարագույն է ԵԱՏՄ երկրների շարքում։
Մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլին`
. Հայաստանի գնաճը կազմել է 8,4 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 13,2 տոկոս,
.Բելառուսի գնաճը կազմել է 16,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,2 տոկոս,
. Ռուսաստանի գնաճը կազմել է 17,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,9 տոկոս,
. Ղազախստանի գնաճը կազմել է 13,2 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 2,1 տոկոս,
.Ղրղզստանի գնաճը կազմել է 14,5 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 3 տոկոս։
Այսինքն՝ շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում»։


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պա...
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միա...
Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել