Սամվել Բաբայանի հիմնական շահագրգռվածությունը բիզնեսն է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Այս տեղեկության հրապարակումից հետո ՀՀ իշխանությունները տեղեկություններ էին տարածում՝ ակնարկելով, որ Բաբայանը վերադառնալու է։ «Փաստ» թերթի հետ զրույցում Բաբայանին բավական լավ ճանաչողներից մեկը փոխանցել է, որ Սամվել Բաբայանը որևէ իշխանության հետ համագործակցության է գնում՝ բացառապես շահադիտական նպատակներ ունենալով, մասնավորապես՝ բիզնես հետաքրքրություններ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում և ՀՀ-ում որոշակի շինարարական աշխատանքների հետ կապված արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ։ Ասել է թե, եթե լինեն ինչ-որ համաձայնություններ և համագործակցություններ, դրանք կլինեն զուտ բիզնես արտոնությունների տեսքով։
Ի դեպ, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանը հավակնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրականում նա չի ցանկանում այդ պաշտոնը։ Ավելին, նա իր մերձավոր շրջանակներում մի քանի անգամ նշել է, թե «բան չեն թողել, որ գնաս, աշխատես», ընդգծելով, թե իր հիմնական շահագրգռվածությունը բիզնեսն է ու համապատասխան արտոնությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պա...
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միա...
Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել