Հանձնարարված է «ծածկադմփոց» անել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի երեկոյան կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, որի հետևանքով 7 մարդ է տուժել և հոսպիտալացվել. երեկ պարզվեց, որ նրանցից 3-ը մահացել են: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, գործադրվել է որսորդական հրացան։
ԶԼՄ-ները գրեցին, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա, ինչի հետևանքով իշխանության կողմնակիցները (այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների ազգականները) դիմել են նման քայլի։ Իշխանությունները շտապեցին հերքել «քաղաքական ենթատեքստն» ու իրենց կապը նշյալի հետ, իսկ ոստիկանությունը հաղորդագրության մեջ հատուկ շեշտեց, որ միջադեպը որևէ քաղաքական շարժառիթ չունի, և այն տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա։ Սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի, և մասնավորաբար Ապարանում նշում են, որ իրականում հենց քաղաքական հողի վրա է եղել ողբերգական միջադեպը:
Այս ամենի հետ կապված՝ «Փաստ» թերթին մի շարք նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք է կազմակերպել Սևանի կառավարական ամառանոցում, որին մասնակցել են ոչ միայն ոստիկանապետն ու իրավապահ համակարգի մյուս պատասխանատուները, այլև «Քաղաքացիական պայմանագրի» մի շարք առանցքային ներկայացուցիչներ։ Հանդիպումը տևել է մինչև ուշ գիշեր. այդ ընթացքում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները առանձնակի ուժեղացված հսկողություն են իրականացրել Սևան-Երևան մայրուղու վրա։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանն առաջին հերթին հանձնարարել է միջադեպը չտիրաժավորել և ավելորդ անգամ թեման «ռասկրուտկա» չանել։
Ավելին, նա հատուկ ընդգծել է, որ ոչ ոք մեկնաբանություններ չտա, իսկ իրավապահները շեշտեն միջադեպի ապաքաղաքական լինելը։ Ի դեպ, հավելենք, որ բազմաթիվ օգտատերեր երեկ հիշեցնում էին Փաշինյանի՝ դեռևս 2018-ին արված այն միտքը, թե «ոչ մեկը ՀՀ-ում չի կարող զենքով հարց լուծել, ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կանգնի և ասի, որ զենքով հարց ենք լուծում. լկտիությամբ ու բեսպրեդելով ՀՀ-ում հարց չի լուծվելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պա...
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միա...
Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել