Եթե որեւէ դեպք պատահի ինձ հետ, իմ ընտանիքի անդամների կամ հարազատներիս հետ. Ռուբեն Վարդազարյանը դիմել է նախաքննական մարմնին
Եթե որեւէ դեպք պատահի ինձ հետ, իմ ընտանիքի անդամների կամ հարազատներիս հետ՝ դա կլինի, օրինակ, վթար, վրաերթ, վստահ եմ՝ կգտնեք մեղավորներին: Այս մասին հայտարարել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Այս ձայնագրությունը հանրայնացնելը, երեւի թե իմ ողջ կյանքում ամենաբարդ որոշումն է եղել։ Տարիուկես այս ձայնագրությունը չեմ հրապարակել, այն պարզ պատճառով, որ սպասել եմ Բարձրագույն դատական խորհուրդը այնքան ողջամիտ լինի, որ ծայրահեղ քայլի չի դիմի, ցանկալի չեմ համարել կամ չեմ ուզել, որ այս ձայնագրությունը բարձրաձայնվի եւ հանրայնացվի։ Բայց այն ցինիզմը, որ տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստում, ինձ թույլ տվեց վստահաբար որոշումը կայացնել, որ սա պետք է հրապարակվի։ Եւ զգուշացնում եմ նախաքննական մարմիններին, որ ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով, շատ լավ իմացել եմ, որ գնում եմ հանդիպման եւ խնդրել եմ, որ ձայնագրվի իմ եւ Ջհանգիրյանի զրույցը»,- հայտարարել է Վարդազարյանը՝ հայտարարելով, որ ձայնագրության բնօրինակը եւ ձայնագրող սարքը Հայաստանի Հանրապետությունում չեն, մեր տանը չեն, ամառանոցում չեն։


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի
Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը
«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պա...
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միա...
Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել