«Լիվերպուլը» փոխարինող է գտել Սադիո Մանեին
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» փոխարինող է գտել 30-ամյա սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին, որը կարիերան կշարունակի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»։
Լիվերպուլյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 26-ամյա իսպանացի ենթահարձակվող Մարկո Ասենսիոյի ծառայություններով, հաղորդում է իսպանական AS-ը։
Մարկո Ասենսիոյի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Մարկո Ասենսիոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան