Հնդկաձավարով դիետա
Այսօր կանայք հետեւում են բազմազան դիետաների, որոնցից շատերն անգամ ոչ միայն դրական ազդեցություն չեն ունենում, այլեւ քայքայում են օրգանիզմը։ Սակայն այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հնդկաձավարով դիետան, որը եւ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամների (մեկ շաբաթում՝ 5-7կգ), եւ նպաստավոր ներգործություն կունենա օրգանիզմի վրա (այն հարուստ է սպիտակուցներով, ամինաթթուներով,վիտամիններ В եւ Р-ով, կալիումով, ֆոսֆորով, երկաթով), եւ թույլ չի տա, որ դուք սովի մատնվեք։
Այսպիսով, հարկավոր է 7 օր անընդմեջ, առանց սահմանափակումների հնդկաձավարի շիլա ուտել։ Իհարկե, հնդկաձավարի չափը դուք եք որոշում, սակայն չի կարելի առաջին օրը միանգամից չարաշահել, քանի որ առջեւում դեռ 6 օր կա։
Հնդակաձավարը պետք է եփել առանց աղի, կարագի կամ կաթի։ Միայն ջուր եւ հնդկաձավար։ Կարելի է նաեւ ջուր խմել։ Ահա եւ վերջ։
Ցուցում. Հնդկաձավարով դիետան բավականին վտանգավոր է, քանի որ մեկ շաբաթվա ընթացքում օրգանիզմը հյուծվում է։ Բացի այդ, այն կարող է նաեւ բացասական ազդեցություն ունենալ միզուղիների աշխատանքի վրա։ Դիետան արգելված է հղիներին եւ կերակրող մայրերին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից