Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները բավականին մշուշոտ են․ Վլադիմիր Կազիմիրով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն այսօր բավականին մշուշոտ են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Այնուամենայնիվ, ըստ նրա, երկու կողմից էլ որոշակի դրական քայլեր են նշմարվում։
«Դրանք նշմարվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Հետագայում, ամենայն հավանականությամբ, կմիանա նաեւ Թուրքիան։ Ինչ էլ որ լինի, նման դրական ասպեկտներն այնքան էլ շատ չեն։ Մյուս կողմից, կան բազմաթիվ բացասականներ, որոնք հիմնականում գալիս են Ադրբեջանից: Ինքներդ մի շարք խախտումներից տեղյակ եք. բացահայտ հայկական տարածք, Հայաստանի Հանրապետության տարածք մտնելու փորձերը չեն մոռացվել»,- պարզաբանեց Կազիմիրովը։
Վլադիմիր Կազիմիրովն այս կապակցությամբ կրկնեց իր հիմնական միտքն այն մասին, որ արցախյան հակամարտության վերաբերյալ ցանկացած խոսակցություն պետք է սկսել Ադրբեջանի պահվածքի դատապարտմամբ՝ որպես կողմի, որը դեռեւս չի կարողանում կատարել իր պարտավորությունները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ