Սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կործանման ծրագիր է․ Հակոբ Հակոբյան
Արցախի «Արդարություն» կուսակցության փոխնախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաներ և բազմաթիվ հիմարներ,, ՈՒինսթոն Չերչիլ:
Բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում ոչ նախկին, ոչ ներկա, այլ սպասում են երրորդ ուժի.
Այսօր Հայաստանում նախադեպը չունեցող մի իրավիճակ է, երբ գունավոր հեղափոխությունից 4 տարի անց, հայկական ազգային ուժերը, իրականացնում են հեղափոխություն:
Այս երևույթի դեմ հակազդելու համար գունավոր հեղափոխություն նախագծողները Հայաստան են նետել իրենց ողջ ուժերը՝ պայքարելու Ֆրանսիայի հրապարակի դեմ: Հրապարակ, որը հայ ազգային ուժերի միավորման խորհրդանիշ է դարձել: Իրենց այլ բան չի մնացել, քան Հայաստանում գործի դնել հայտնի հեղափոխական ճոճանակը և այսպես կոչված «ազգային բևեռ» կեղծ ազգայնական ուժերը փորձեն հեղափոխական տարբերակով իշխանությունից հեռացնեն կեղծ ժողովրդավարական և լիբերալ իշխանությանը: Գալու են նրանք և հայտարարեն, որ իրենք «ոչ նախկին են, ոչ ներկա, այլ ազգային ապագա են»:
Սակայն չպետք է մոռանալ՝ այս ուժերը կառավարվում են նույն կենտրոնից, ինչ Նիկոլը: Սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կործանման ծրագիր է, որն իրականացվում է ներկայիս թավշահայերի ձեռքերով: Իսկ դա նշանակում է, որ այդ հրեշավոր ծրագրի դեմն առնելը, լոկ պարզունակ կարգախոսներով և ոչ պակաս պարզունակ քայլերով հնարավոր չի լինելու լուծել:
Դրա համար անհրաժեշտ է, որ Դիմադրության շարժումն ավելի կենսունակ գործիքակազմ ձևավորի, քանզի մեր հակառակորդը, Փաշինյանն ու նրա թիմակիցները չեն, նրանք ընդամենը կատարողներ են: Մենք, բոլորս պետք է հասկանանք, որ հայրենիք ենք կորցնում և դուրս գանք պայքարելու մեր երկրի համար, մեր ազգի համար, որպեսզի ունենանք անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ: Իսկ այսպես կոչված երրորդ ուժի սպասողները՝ անուղղակի ջուր են լցնում պետականակործան ջրաղացին»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից