Ժոզե Մոուրինյո․ Հենրիխ Մխիթարյանին կօգտագործեմ բոլոր դիրքերում, որտեղ կլինի անհրաժեշտություն
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Մխիթարյանին կօգտագործեմ բոլոր դիրքերում, որտեղ կլինի անհրաժեշտություն: Ես նրան խաղացրել եմ նաեւ ձախ պաշտպանի դիրքում: Նա պատրաստ է։ Մխիթարյանի մտածելակերպը եւ մոտեցումը փոխվել են, իսկ ֆուտբոլային դերը՝ ոչ։ Նա պատրաստ է խաղալ մեզ համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Manchester Evening-ը։
Հիշեցնենք, որ «Լեսթեր» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի խաղի ընթացքում Մոուրինյոն փոխեց Մխիթարյանի խաղային դիրքը։ Հայ ֆուտբոլիստը կիսապաշտպանության եզրից տեղափոխվեց ենթահարձակվողի դիրք եւ դարձավ գեղեցիկ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

















































