2018-ին 570 հազար ունեցող Դավոյանը 25 մլն դրամով տուն, իսկ 3 մլն դրամով մեքենա է գնել
Իշխանական պատգամավորները շարունակում են արագորեն հաղթահարել աղքատությունը ոչ միայն իրենց գլուխներում, այլև իրական կյանքում։ Արփի Դավոյանը ով 2018-ին պատգամավոր դառնալուց հետո հայտարարագրել էր ընդամենը 570 հազար դրամ ու ոչ մի անշարժ ու շարժական գույք․ չորս տարի անց բավական հաղթահարել է աղքատությունը։
Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տված հայտարարգրի 2018 թվականին 570 հազար դրամ ունեցող Արփի Դավոյանը 2021-ին արդեն կարողացել է 2,5 մլն դրամով գնել 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, նույն տարում պատգամավորը 25 մլն դրամով բնակարան է գնել նորակառույց շենքում։ Ըստ հայտարարագրի Դավոյանը բնակարան գնելու համար վարկ է վերցրել։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Դավոյանը իր նոր բնակարանի համար ճոխ կահույք է ձեռք բերել, որի արժեքը գերազանցում է մի քանի տասնյակ հազար դոլարը։ Այս տեղեկատվության մասով փորձեցինք կապ հաստատել պատգամավորի հետ, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան (պատրաստ ենք արձագանքի դեպքում հրապարակել նաև իր մեկնաբանությունը)։
Իշխանական պատգամավորներն իսկապես ապացուցում են, որ երկրում կյանքը լավացել է։ Ճիշտ է Բաբկենի հարևան բազմանդամ ընտանիք ունեցող Պողոսը այսօր էլ նույն վիճակում է և անգամ կարտոֆիլ գնելու փող չունի, բայց Արփի Դավոյանի փորձը ցույց է տալիս, որ մի օր էլ մյուս պողոսների համար դուռ կբացվի ու գուցե իրենք էլ պատգամավոր դառնան ու կյանքը լավանա։ Թող սպասեն։


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միա...
ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով
ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը
Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար
Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում
Տեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ը
Մոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմել
«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու ...