Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Ո՞վ է կանգնած լաստանավ ձեռք բերող ընկերության հետեւում, եւ ինչո՞ւ մինչ օրս այն ձեռք չի բերվել

«Հրապարակը» գրում է. Կառավարության մայիսի 5-ի, իսկ դրանից առաջ՝ նաեւ մարտի 24-ի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ սկսում են լաստանավային հաղորդակցությունը․ ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է Հայաստանի համար լաստանավ ձեռք բերող ընկերությանը, որ դրանով երկաթուղային ու ավտոտրանսպորտային բեռներ տեղափոխեն Փոթիից Պորտ Կավկազ։ Սրանով ՀՀ կառավարությունը փորձում է Լարսին այլընտրանք ստեղծել։ Ամեն մի երթուղու համար կառավարությունը 60 մլն դրամ է տրամադրելու այդ ընկերությանը, որը ձեռք է բերելու լաստանավը կամ լաստանավերը եւ աշխատեցնելու է։ Նիկոլ Փաշինյանն անգամ փորձեց խայթել նախկիններին, թե սա լաստանավ ունենալու առաջին փորձը չէ ՀՀ պատմության մեջ, նախկինում էլի է եղել, բայց «միշտ չէ, որ հաջող են տեղի ունեցել»։

Փաշինյանը, իհարկե, ինչպես միշտ, կրկին փաստերը խեղաթյուրեց՝ դեռ 2000-ականների սկզբին հայկական բեռների լաստանավային փոխադրումներ են իրականացվել Փոթի-Պորտ Կավկազ (Նովոռոսիյսկ) երթուղով, եւ դրանք բավականին հաջող են ընթացել, դադարել են այն պահին, երբ Լարսով բեռների փոխադրումը շատ ավելի արագ ու մատչելի է դարձել։

Սակայն փոխարենը այսօր լաստանավի գործարկմանը տեղեկացված մարդիկ մի շարք խնդրահարույց կետերի մասին են բարձրաձայնում՝ այս գործընթացի պետական սուբսիդավորման,  լաստանավ ձեռք բերելու եւ այլ հարցերի հետ կապված։ Ի դեպ, այս թեման լոբբինգ է արել վերջերս ԱԻ նախարար նշանակված Արմեն Փամբուխչյանը։

Եվ այսպես․ լաստանավը ձեռք բերելու եւ բեռնափոխադրումներ իրականացնելու համար պետության սուբսիդիայից օգտվելու իրավունքը ստացել է մի անհայտ կազմակերպություն՝ C&M International լոգիստիկ ընկերությունը։ Եվ հունիսի 15-ից, այսինքն՝ 5 օրից, պետք է հայկական բեռներ փոխադրող առաջին լաստանավը ծով դուրս գա։

Խնդրահարույց կետերից մեկն այն է, թե ինչ կազմակերպություն է C&M International ընկերությունը, եւ ով է կանգնած դրա հետեւում, որն առաջիկա 6 ամսվա ընթացքում մեծ գումարներ է ստանալու պետությունից եւ լուրջ բիզնեսի տեր է դառնալու։ Պարզվում է՝ սա մի անհայտ ու ընդամենը վերջերս Հայաստանում գրանցված ընկերություն է, որի ծագման ու ղեկավարության մասին ոչ ոք տեղեկություն չունի, այդ թվում՝ նախարար Վահան Քերոբյանը։

«Այդ ընկերությունն արդեն կա, այն C&M International-ն է, որը պայմանագրեր է կնքել երկաթուղային ընկերությունների հետ եւ պատրաստ է ձեռնամուխ լինել լաստանավային կանոնավոր հաղորդակցության իրականացմանը»,- կառավարության նիստում ասել էր Քերոբյանը՝ չմանրամասնելով, թե ինչ ընկերություն է դա, եւ ինչու է հենց այդ ընկերությունն ընտրվել։ Մենք պարզեցինք, որ այս նորահայտ ընկերության հիմնադիրներից մեկը՝ Քրիստինա Հենրիկի Մալերյանը, ռուսաստանաբնակ գործարար է (Լենինգրադի մարզ, Լոմոնոսովսկի շրջան, գյուղ Վոլկովիցա)։ Մեզ ասացին՝ նա շփումներ եւ կապեր ունի Ռուսաստանի երկաթուղու ղեկավարության հետ, բայց, ինչպես պարզեցինք http://register.armnab.am կայքից, որտեղ վերջինս համապատասխանության հայտարարագիր է լրացրել, նա տրիկոտաժի արտադրություն է իրականացնում՝ բոդի, կոմբինեզոն, չեպչիկ, կիսավարտիք, շապիկ, ֆուտբոլկա է կարում եւ այլն։ Թե ինչպես է չեպչիկ կարող այս կինը հայտնվել բեռնափոխադրումների ոլորտում եւ Հայաստանի կառավարության վստահությանն արժանացել, պարզ չէ։ Ի դեպ, Քերոբյանի հայտարարությունից անցել է արդեն մեկ ամիս, սակայն լաստանավը դեռ ձեռք չի բերվել։ Մենք տեղեկացանք, որ դեռ լաստանավի գնահատման աշխատանքներն են իրականացվում, եւ բանակցությունների փուլում են։ Լաստանավը, որը ձեռք է բերվելու բուլղարական ընկերությունից, «Վառնա» անունն է կրում։

Երեկ, կառավարության նիստից հետո, Վահան Քերոբյանից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ այս թեմայով։ Երբ շարադրեցինք մեր ունեցած տեղեկությունները լաստանավի վերաբերյալ, որպեսզի հարց տանք, Քերոբյանը խոստովանեց, թե այդ մանրամասներից տեղյակ չէ․ «Դուք ավելի շատ բան գիտեք։ Ինձ համար շատ կարեւոր է, որ մեր գործընկերներն իրենց աշխատանքը ճիշտ անեն, ժամանակին անեն»։ Ապա ավելացրեց․ «Հիմա մենք միայն մի հարցի առաջ ենք կանգնած, ըստ էության․ այն լաստանավերը, որոնք առաջարկվել են Ձեր նշած ընկերության կողմից, որը պայմանագրեր է կնքել «Հարավկովկասյան երկաթուղիների» եւ «Ռուսական երկաթուղիների» հետ, որպեսզի էդ լաստանավերը հնարավորություն ունենան վրացական պորտեր մտնելու։ Դա օրերի հարց է»։ Հարցրինք՝ ի՞նչ վստահություն ունի կառավարությունը, որ այդ անհայտ ընկերությունը, որը բոլորովին վերջերս է գրանցվել Հայաստանում, կարդարացնի իրեն։ Եվ հնարավո՞ր չէր, արդյոք, որ այդ հսկայական գումարը՝ 6 ամսում մոտ 3 մլն դոլար, կառավարությունն ավելի խելամտորեն ծախսեր։ Ասենք՝ պետական գրանցմամբ, կառավարության սեփականության ներքո գործող լաստանավ ձեռք բերեին կամ սուբսիդիան տրամադրեին ոչ թե լաստանավն աշխատեցնողին, այլ այն բեռնափոխադրումներն իրականացնողներին, որոնք կօգտվեն լաստանավից եւ հետո՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, կստանան պետական աջակցություն։

«Շատ լավ հարց է։ Ի սկզբանե ուզում եմ ասել, որ պլանավորված էր, որ կառավարությունը սուբսիդավորումը կտա «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին, բայց նոր աշխարհաքաղաքական իրողությունների հայտնվելու պահից սկսած՝ ՀԱԵԿ-ը նախընտրեց էդ ճանապարհով չգնալ՝ երեւի գուշակելով որոշակի դժվարություններ էդ նախագիծն իր կողմից արվելու դեպքում։ Կառավարությունը փոխեց էդ նախագիծը եւ հայտարարեց, որ եթե հայտնվի ընկերություն, որը պայմանագիր կկնքի թե՛  «Հարավկովկասյան երկաթուղիների» եւ թե՛ «Ռուսական երկաթուղիների» հետ եւ կկարողանա հանդիսանալ օպերատոր, ապա կառավարությունը պայմանագիր կկնքի նման ընկերության հետ։ Ըստ էության՝ Ձեր նշած ընկերությունն առաջինը կնքեց էդ երկու պայմանագրերը, եւ մենք, համաձայն մեր կողմից տրված խոստման, նրա հետ կնքեցինք երկրորդ պայմանագիրը»,- ասաց Քերոբյանը։

Նա նաեւ նշեց, որ այդ ընկերությունը ոչ թե մեկ, այլ երկու լաստանավ է ձեռք բերելու, դրանք ոչ միայն երկաթուղային վագոններ են տեղափոխելու, այլեւ բեռնատար մեքենաներ, յուրաքանչյուրը կկարողանա տեղափոխել 40 վագոն կամ 50 մեքենա։ Հարցրինք՝ ինքը կարծում է, որ արդյունավե՞տ կլինի, արդյոք, այս ծավալով բեռների տեղափոխումը, հատկապես, երբ ամեն օր չէ, որ ծով են դուրս գալու, եւ մեկ լաստանավը շաբաթական մեկ ուղերթ հազիվ կարողանա իրականացնել, չնայած իրենք շաբաթական երկու ուղերթի մասին են խոսում։ Քերոբյանն առաջարկեց «չանցնել կամուրջը, քանի դեռ չենք հասել դրան», եւ հավելեց, որ ամեն լաստանավ մեկական ուղերթ է իրականացնելու, բայց կա երկու լաստանավ, այսինքն՝ փոխադրման ծավալները կրկնակի են լինելու։