ԳՇ-ն տանում են, մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար. Տիգրան Աբրահամյան
Պաշտպանության նախարարն ասում է, որ բանակում բարեփոխումներ են արվելու, որի արդյունքում զինված ուժերը զբաղվելու է երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այն գործով, ինչով պետք է զբաղվեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սրան հասնելու ճանապարհին իշխանությունը որոշել է Գլխավոր շտաբի պետին տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ։
Պաշտպանության նախարարը մինչև հիմա տեղյակ չի, որ զորքերի մարտունակության, մարտական պատրաստության հետ կապված խնդիրը մինչև իր ասած «բարեփոխումն» էլ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր անելիքն էր։
Երկրորդ, իշխանությունը կարծում է, որ ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության բերելով կկանխի այնպիսի հայտարարությունները, ինչպիսին եղավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի օրոք։
Ստացվում է, որ վարչապետի ենթակա ԳՇ նախկին պետն արել է իշխանության համար անցանկալի հայտարարություն, որը ըստ այս իշխանության չէր լինի, եթե նա լիներ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Աբսուրդ։
Երրորդ, գլխավոր շտաբում և պաշտպանության նախարարությունում կան նույն գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք պետք է կառուցվածքային փոփոխությունների միջոցով վերակազմավորել, բայց դրա համար ԳՇ պետին իմաստ չկա ՊՆ առաջին տեղակալ սարքել։ Ավելին՝ սա ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան լուծում։
Խոսում են ԳՇ-ի՝ բացառապես մարտական պատրաստությամբ զբաղվելու մասին, սակայն այն տանում են մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից