Բենզեմա․ Մեսիի կարծիքը մոտիվացնում է ինձ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման արձագանքել է Փարիզի ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի մեկնաբանությանը այս տարվա «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին։ Մեսին նշել էր, որ Բենզեման է ֆավորիտը։
«Լսել եմ Մեսիի մեկնաբանության մասին։ Այն ինձ ուրախացրել է։ Հաճելի է, որ Մեսիի նման ֆուտբոլիստն այդպիսի կարծիք ունի։ Դա ինձ մոտիվացնում է»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Ավարտված մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։ Նա դարձել է Իսպանիայի առաջնության (27 գոլ) եւ Չեմպիոնների լիգայի (15 գո) լավագույն ռմբարկուն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան