Մոսկվայում ձերբակալել են հայազգի գործարարի սպանության մեջ կասկածվողին
Մոսկվայում ձերբակալել են հայազգի գործարար 62-ամյա գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ կասկածվող ենթադրյալ մարդասպանին: Լենտա.ռու-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան ասել է, որ ՔԿ աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում հնարավորինս արագ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով 1998 թվականին ծնված տղամարդ է։ Նրա՝ գտնվելու վայրը պարզելուց հետո, նա ձերբակալվել է։
Ենթադրյալ մարդասպանին կտեղափոխեն բաժնի ստորաբաժանում՝ քննչական գործողությունների համար։
Ռուսական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, հունիսի լույս 3-ի գիշերը Կոմսոմոլսկի պողոտայում 62-ամյա գործարար Հովհաննես Քամարյանի պատվերով սպանության մասին։ Մարդասպանը սպասել է, որ գործարարը դուրս գա ռեստորանից, կրակել է նրա մեջքին, այնուհետև գլխին։ Դրանից հետո հանցագործը հանել է հեռախոսը, լուսանկարել սպանվածին ու դիմել փախուստի։
Ըստ մամուլի հրապարակումների, Քամարյանը հետախուզման մեջ է եղել Հայաստանում. 2013 թվականին նա փորձել է կազմակերպել իր հակառակորդ և Դեդ Հասանի համախոհ Ռաֆիկ Մադոյանի պատվերով սպանությունը, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել հանցագործությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից