Մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք Ջհանգիրյանին
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է.
«Հարգելի իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞… վաաայ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեց… բա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել չէ՞, թե ով առաջինն առաջարկեց Հայկին բռնել, թե՞ առաջարկ չէր, հրահանգ էր…ճիշտ եք անում, էդ մասը հիշողության մեջ թարմ պահեք, առաջին պատմողի նկատմամբ խրախուսական նորմ է կիրառվելու…
Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք պարոն Ջհանգիրյանին, կամ ծանթացեք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմանը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր. «Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից