Հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին․ Սեյրան Օհանյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ
Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը։
Շնորհավորում եմ բոլորիս։
Խոնարհվելով մեր հաղթանակները կերտած սերունդների առջև և հպարտություն ապրելով նրանց սխրանքը վերհիշելիս՝ գիտակցում ես նաև, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր մենք կանգնած ենք նույն սպառնալիքների առջև։
Եվ եթե մեր հայրերն ու պապերը կարողացել են ցեղասպանությունից երեք տարի անց ջարդել ու կանգնեցնել թշնամուն, ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել ու հերթական դասը տալ ներքին և արտաքին այն ուժերին, որոնք Արցախի, Հայաստանի դեմ են խաղում։ Ի՛նչն է խանգարում մեզ՝ գիտակցելու այս ամենը ու կանգնեցնելու պարտությունների, զիջումների շղթան։
Պատասխանը մե՛կն է՝ ՍՈ՛ՒՏԸ, որով Հայաստանի ապիկար իշխանությունն ամեն օր ամենատարբեր հարթակներից կերակրում ու պառակտում է ժողովրդին։
Սակայն հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին, և Դիմադրության համազգային, անկասելի շարժումը նոր նվաճումների երաշխիք է դառնալու։
Հավերժ փա՛ռք ու պատիվ այն սերունդներին, որոնց պայքարի ու կյանքի գնով Հայաստանն այսօր կանգուն է և լինելու է հավե՛րժ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում