Շուրջ 3 միլիարդ դրամ՝ ԱԱԾ-ին
168․am-ը գրում է․ Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ գումար է հատկացվել Ազգային անվտանգության ծառայությանը։
Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է մայիսի 26-ի նիստում՝ չզեկուցվող նախագծով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է 2,963,145.0 հազար դրամ՝ պաշտպանության բնագավառի այլ ծախսերի իրականացման նպատակով:
Կառավարության ընդունած որոշման երկրորդ կետը հույժ գաղտնի է։
Նշենք, որ մայիս ամսվա ընթացքում սա Կառավարությանը կողմից ԱԱԾ-ին արդեն երկրորդ ֆինանսական հատկացումն է։
Մեկ շաբաթ առաջ ԱԱԾ-ին հատկացվել էր 333 միլիոն դրամ՝ պետության ներքին և արտաքին սպառնալիքներին դիմագրավելու և ԱԱԾ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Թե ինչո՞ւ է 333 միլիոն դրամի հատկացման անհրաժեշտություն առաջացել, երբ ԱԱԾ-ին իր բնականոն գործունեությունն ապահովելու համար արդեն իսկ 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 42 միլիարդ 669 հազար դրամ, հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը 2022 թվականի բյուջեով ամենաշատ աճ արձանագրած պետական կառույցն է, եթե Պաշտպանության նախարարության բյուջեն 2021 թվականի համեմատ աճել էր 10.8 տոկոսով, ապա ԱԱԾ-ի բյուջեն 2021 թվականի համեմատ աճել էր 22.85 տոկոսով՝ կազմելով 42 միլիարդ 669 միլիոն դրամ։


















































Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք
Տեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ը
Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում
Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար
«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունը
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբե...
ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր
Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ