Նիկոլին վռնդելուց հետո ՀՀ-ն չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Ղազարյան
Բրյուսելում ոչ մի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել։ Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ ներպետական վավերացման գործընթացով չի անցել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա նաեւ նշել է. «Ադրբեջանի, որևէ այլ երկրի և միջազգային կազմակերպության առջև Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել։ Բոլոր ազգակործան փաստաթղթերը ստորագրել և պայմանավորվածությունները ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Դրանք նա կարող է կյանքի կոչել, քանի դեռ նա գտնվում է իշխանության ղեկին։ Նրան վռնդելուց հետո, Հայաստանը չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։
Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելն օրհասական և կենսական խնդիր է։ Նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է։ Նրա յուրաքանչյուր օրվա պաշտոնավարումն աղետ է մեր պետության և ժողովրդի համար։ Մեկ օր շուտ, մեկ ժամ շուտ նա պետք է վռնդվի և դրանով իսկ կանխվի մեր պետության վերջնական կործանումը։
Պետք է անցնել առավել վճռական գործողությունների։ Անհրաժեշտ է բոլորիս ուժն ու միասնությունը։ Մեր լռությունը, պասիվությունը, անտարբերությունը պատմական մեղք է, որի համար որևէ բացատրություն չի կարող գտնվել ո՛չ հիմա, ո՛չ ապագայում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից