Ինչու է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի այս իշխանություններին. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին ու դրանց պատմությանը, գրում է.
Ինձ շատ են հարցնում, թե ինչու է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1. Մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը Ռուսաստանին տարածաշրջանից եթե ոչ ամբողջապես դուրս մղելն է, ապա գոնե ազդեցությանը ռեալ հակազդելն է: Հակազդեցության քաղաքականությունն իհարկե վերաբերում է բոլոր այն տարածաշրջաններին, որտեղ այս գերտերութունները մրցակցում են: Այսինքն, ամբողջ աշխարհին:
2. Բնականաբար, մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն Ռուսաստանին հակակշիռ չի կարող ձևավորել Իրանի միջոցով և այդ հարցում ունի միայն մեկ դաշնակից: Դաշնակիցը Թուրքիան է: ԱՄՆ վատագույն, այդուհանդերձ դաշնակիցը: Վատ դաշնակիցը թշնամուց լավն է:
3. Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է միակողմանի և գլոբալ զիջումների հաշվին ձևավորել այնպիսի միջավայր (կամ արդեն ձևավորել է), որը հնարավորություն կտա Թուրքիային ներթափանցելով Հայաստան՝ բարձրացնել սեփական դերը ամբողջ Հարավային Կովկասում (չմոռանանք Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի և Ադրբեջանի վրա) և ռեալ հակակշիռ ստեղծել Ռուսաստանին: Դրա համար էլ ԱՄՆ-ն աջակցում է հայ-թուրքական հաշտեցմանը՝ սկսած 1992 թվականից: Այսինքն օրակարգը համընկնում է ավելի, քան երբևէ:
Սա Հայաստանի իշխանությանն աջակցելու միակ պատճառը չէ, բայց այս օրինակը կիրառելի է նաև այլ ուղղություններում, հաշվի առնելով 1-ին կետում շարադրված թեզը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից