Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ վերջին շրջանում դատախազությունից հոսք է սկսվել դեպի դատարաններ։ Մանավանդ՝ դատավորների թափուր տեղեր շատ կան, որոնք դժվարությամբ են համալրվում։ Մեր տեղեկություններով՝ դատավոր նշանակվելու համար վերջին մեկ տարում բազմաթիվ դատախազներ են դիմել։ Ապրիլի վերջին նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզերում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացմամբ 8 դատավոր նշանակելու հրամանագիր է ստորագրել: Նրանցից 4-ը նախկինում դատախազությունում է աշխատել։
Հայկ Պետրոսյանը նշանակվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատավոր, մինչ այդ աշխատում էր Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ: Լոռու մարզում դատավոր է նշանակվել Մարտին Արզումանյանը, ով Երեւան քաղաքի դատախազությունում ավագ դատախազ էր աշխատում: Մուշեղ Արամյանը դատավոր է նշանակվել Սյունիքի մարզում՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալն էր: Արամ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզում՝ եղել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ:
Դատախազությունից դատարան է տեղափոխվել նաեւ մի շարք քրեական գործերով մեղադրող Վահե Դոլմազյանը։ Նա եւ Հայկ Պետրոսյանն ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ վերջինիս կնոջ գործով դատախազներն էին։ Այսինքն՝ նրանց դատավոր նշանակվելուց հետո այս գործը մնացել է առանց մեղադրողի։ Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը մեզ ասաց, որ դատախազների փոփոխություն եղել է, նոր դատախազ է ներգրավվել գործում, որտեղ ինքը Գրիգորյանների շահերն է ներկայացնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր
Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ
ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The...
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը...
Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրմա...
Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի
Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է