Խոշոր հրդեհ Մեծամոր քաղաքում. փրկարարները տարահանել են 39 քաղաքացու
Մայիսի 15-ին, ժամը 07։58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:29-ին, մարվել՝ 09։05-ին: Այրվել են բնակարանի պատշգամբը, հյուրասենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 50 քմ):
Փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացու. տուժածներ չկան։


















































ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The...
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը...