Երկրաշարժը բավական մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում
Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։
Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր
բնակավայրերում։ Այս պահին մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները
տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու
առումով։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական
ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Շիրակի մարզի համայնքների ղեկավարների վստահեցմամբ, այս պահին փլուզումներ չկան արձանագրված»,- գրել է նա։


















































Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ
ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The...
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը...