Հենրիի երազանքն էր ծաղիկներ դնել Շուշիի հուշասյան մոտ. զոհված զինծառայողի ծնողները իրկանացրին որդու երազանքը
44 օրյա պատերամում զոհված Հենրի Հարությունովի ծնողները մայիսի 9-ին իրականացնում են որդու երազանքը: Նրանք իրենց նորածին դստեր հետ ծաղիկներ են խոնարհել Շուշիի հուշասյան մոտ:
«Տղաս երազում էր գար իր համազգեստը հագներ, մեդալները կախած գնար Շուշիի արձանի մոտ ծաղիկներ դներ»,- ասել է Հենրիի հայրը՝ Արտեմ Հարությունովը:
«Յուրաքանչյուր տոն, հատկապես Մայիսի 9-ը, որդուս կորստից հետո շատ ծանր եմ տանում, որդիս այլ կերպ էր կապված Արցախին, մանկուց Մոնթեի նկարներներ էր փակցնում սենյակում: Հիմա ավելի ենք գնահատում մեր հաղթանակները»,- հավելել է Հենրիի մայրը՝ Իդա Խաչատրյանը:

















































