Ամենօրյա մեկժամանոց քայլքի դրական ազդեցության 4 օրինակ առողջության համար
Ամենօրյա 30-60 րոպե տեւողությամբ ակտիվ տեմպով քայլքն ասոցացվում է առողջարար ազդեցության հետ բազմաթիվ հարցերի դեպքում: МедикФорум պարբերականը թվել է այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում օրգանիզմում ամենօրյա քայլքի շնորհիվ:
Քաշի վերահսկում, նիհարում: Եթե անհրաժեշտ է քաշ գցել, ավելի լավ է մեկ ժամ օրական քայլք ապահովել: Առավել արագ արդյունք ստանալու համար կարելի է զբոսանքն առավել ակտիվ դարձնել, այսինքն՝ արագացնել քայլերը կամ նույնիսկ ժամանակ առ ժամանակ վազքի անցնել:
Հոգեկան առողջության բարելավում: Զբոսանքը բնության գրկում, երբ մարդ շատ կանաչ է տեսնում, ուժեղ դրական ազդեցություն է ունենում նրա հոգեկան առողջության վրա, նվազում է սթրեսի մակարդակը:
Մկանների եւ անոթների ամրացում: Գիտնականները նշում են, որ մարդու մարմինը ստեղծվել է մեծ հեռավորություններ հաղթահարելու ունակությամբ: Ամենօրյա զբոսանքները մարզում են մկաններն ու անոթները, ինչը չափազանց կարեւոր է մեծ տարիքում:
Բազմաթիվ հիվանդությունների վտանգի նվազում: Հետազոտությունների համաձայն՝ կանոնավոր քայլքը բավականին արդյունավետորեն նվազեցնում է դիաբետի կամ սրտային հիվանդությունների զարգացման վտանգը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից