Ինչպես դառնալ ավելի բարեկազմ եւ բարելավել ինքնազգացողությունը. խորհուրդներ փորձագետներից
Վիսցերալ ճարպն առողջության քողարկված խնդիրներից է, որի մասին շատերը չգիտեն: Մենք բոլորս գիտենք, որ ավելորդ քաշը վնասակար է առոջղության համար, սակայն վիսցերալ ճարպը հատկապես վտանգավոր է, քանի որ գտնվում է որովայնի խորքերում եւ պարուրում է կենսական կարեւորության օրգանները, գրում է Eat This, Not That! կայքը:
Սննդաբան Լիզա Ռիչարդսի խոսքով՝ վիսցերալ ճարպի ձեւավորմանը նպաստում է ֆիզիկական մարզումների բազակայությունը եւ բարձրկալորիական սննդակարգը:
«Ժամանակի հետ կյանքի նման կենսակերպը հանգեցնում է քաշի ավելացմանը՝ ենթամաշկային ճարպի հաշվին: Տարիքի հետ հորմոններն ու գենետիկան սկսում են ավելի ու ավելի մեծ դեր խաղալ վիսցելար ճարպի ձեւավորման հարցում: Այդ սիկ պատճառով շատ կարեւոր է թույլ չտալ դրա ի հայտ գալը կյանքի վաղ փուլերում»,- ընդգծել է փորձագետը:
Բժիշկ Մահմուդ Կարի խոսքով՝ վիսցելար ճարպից ձերբազատվելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին:
«Հետազոտությունները ցույց են տվել, որ ռաֆինացված ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը կարող է արդյունավետ լինել վիսցերալ ճարպի նվազման հարցում: Իրականում նման սննդակարգը կարգավորում է շաքարի եւ ինսուլինի մակարդակն արյան մեջ: Դրա շնորհիվ օրգանիզմը կարող է ավելի լավ կենտրոնանալ նյութափոխանակության գործընթացների վրա, որոնցից մեկը ճարպի այրումն է էներգիա ստանալու նպատակով»,- բացատրել է փորձագետը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից