Երբ տեղն եկած ժամանակ «ճպացնում ես» դեմքներին՝ անվանելով քաղաքական մարմնավաճառ, վատ են զգում. Արսեն Ջուլֆալակյան
Նոյեմբերի 10-ից հետո Հայաստանի քաղաքական հորիզոնում երևացող գրեթե բոլոր քաղաքական ուժերը քննադատեցին այդ չարաբաստիկ հայտարարությունը և նրանց ծանրակշիռ մեծամասնությունը տարբեր փուլերում հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի միանալու այս ազգակործանին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
«Այսօր՝ այս վճռական պահին, փորձեք ստուգել, թե ով ինչ է անում: Հակիրճ ասեմ. կամ բացարձակ չկան, կորել են, սպասում են հերթական ընտրությունների, որ օգտագործվեն, կամ էլ աջակցում են իշխանությանը՝ պիտակավորելով բազմահազարանոց շարժումը և այլ քայլերով …Զուտ ֆիքսենք այդ քաղաքական ուժ կոչվածներին: Հակառակ դեպքում, երբ տեղն եկած ժամանակ «ճպացնում ես» դեմքներին՝ անվանելով քաղաքական մարմնավաճառ, վատ են զգում», - նշել է նա։
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից