Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Ոստիկանները հարվածել են լրագրողներին, խոչընդոտել նրանց աշխատանքը․ լրագրողները մանրամասներ են պատմում այսօրվա միջադեպերից

Դիմադրության շարժման այսօրվա անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հետևանքով տուժել են նաև լրագրողներ, Ոստիկանության պարեկապահակային ծառայության պետը խոչընդոտել է Mediahub.am լրատվական կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, նույնիսկ հարվածել օպերատորին։ NEWS.am–ը զրուցել է այդ լրագրողների հետ։

Yerkir.am կայքի լրագրող Լիա Սարգսյանը, որը հրմշտոցի ժամանակ գիտակցություն է կորցրել, NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ երթը Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկ էր հասել, երբ ոստիկանները եկան և սկսեցին գործողություն անել՝ առանց ցուցարարներին տեղեկացնելու։

«Երբ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ երթը Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկից թեքվում էր դեպի Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկ, անմիջապես մի քանի ավտոբուս ոստիկաններ եկան և առանց հայտարարելու, որ գործողություն են սկսում իրականացնել, պատ կազմեցին և սկսեցին ճանապարհը փակող քաղաքացիներին հրել:

Հրմշտոցի ընթացքում ես հայտնվեցի ոստիկանների և քաղաքացիների արանքում: Ես կրում էի լրագրողական տարբերանշան և իմ ձեռքին կար միկրոֆոն, ընդ որում՝ նրանք նկատել էին ինձ, պարզապես զարմանալի է՝ ինչու նախապես չտեղեկացրին գործողության մասին, որ լրագրողը հասցներ դիրքավորվել: Միջադեպի արդյունքում ես հայտնվեցի գետնին: Ուշագնաց եմ եղել, ձեռքերս տրորվել են»,– պատմեց նա:

Լիա Սարգսյանը նաև նշեց, թե պնդումը, որ ոստիկանությունը չի ճանաչում լրագրողին, որը կրում է տարբերանշան և ունի աշխատանքային գործիք, անընդունելի է:

Mediahub.am լրատվական կայքի լրագրող Նարե Գնունին NEWS.am–ի հետ զրույցում ներկայացրեց իրենց նկարահանող խմբի նկատմամբ Պարեկապահակային ծառայության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի թույլ տված գործողությունների մասին։ Նա պատմեց, որ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում իրենց աշխատանքն էին անում առավոտից, լուսաբանում էին ակցիաները, երբ քաղաքացիները փողոցներ էին փակում։

«Հրմշտոց կար, ոստիկանները քաղաքացիներին բերման էին ենթարկում՝ անհամաչափ ուժ կիրառելով: Երբ մենք նկատեցինք, որ քաղաքացուն քարշ տալով գցում են գետնին, շտապ օգնության մեքենա է ժամանում՝ օգնություն ցույց տալու, և այդ ամենին հանգիստ հետևում է ՊՊԾ պետը, որոշեցինք մոտենալ՝ հասկանալու, թե նա ինչ գործ ունի այդ ժամին այդ հատվածում և տեղի ունեցողի վերաբերյալ նրա կարծիքը»,– պատմեց նա:

Երբ Նարե Գնունին մոտեցել է, փորձել է բարևել, ինչին ՊՊԾ պետը պատասխանել է՝ չե՞ս տեսում՝ հեռախոսով եմ խոսում, ինչից հետո լրագրողը փորձել է հեռանալ, իսկ Սարգիս Հովհաննիսյանը այդ պահին հարվածել է խոսափողին։

«Օպերատորը պարզապես կադրը պահել էր նրա վրա: Նրա օգնականը մոտենում է տեսախցիկին, փորձում է հրմշտոցով մի կողմ տանել: Երբ մենք շարունակում ենք նկարել, քանի որ ամբողջովին ունենք մեր գործունեությունն իրականացնելու իրավունք, օգնականը մոտենում, ոտքով հարվածում է մեր օպերատորին: Երբ ես երկրորդ անգամ եմ փորձում մոտենալ ՊՊԾ պետին և հարցնել՝ արդյոք արդարացված են իր օգնականի գործողությունները, նա ասում է՝ լավ ենք անում, ես հեռախոսով եմ խոսում, դուք մոտենում եք ինձ հարց տալու: Քաղաքացիները, որ նկատեցին, որ մենք քաշքշուկի մեջ ենք, մոտեցան՝ մեզ պաշտպանելու, ՊՊԾ պետին ասացին՝ Դուք պաշտոն ունեք, պետք չէ բարձր ձայնով խոսել լրագրողների և քաղաքացիների հետ, նա ասաց լավ եմ անում և փորձեց հայհոյել, բայց չշարունակեց: Քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել՝ դրա կադրերը կան»,– պատմեց Նարե Գնունին:

Ոստիկաններն այսօրվա անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտել են նաև AntiFake.am լրատվական կայքի լրագրողների աշխատանքը, հարվածել նրանցից մեկին։ AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանը մանրամասներ է պատմել այսօրվա գործողություններից։

«Ոստիկանները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքին, քաշքշում էին։ Դիմակավոր ոստիկանները հրել ու բռունցքով հարվածել են մեր մյուս լրագրողին՝ Դավիթին։ Ես եղել եմ տարբերանշանով, նրանք տեսել են, որ ես լրագրող եմ, բայց իմ աշխատանքային գործունեությանը խոչընդոտել են, քաշքշել են, դիմացս են փակել, թույլ չեն տվել անցնել, նկարել»,– պատմեց նա։

Իշխան Խոսրովյանը նաև ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք իրենց աշխատանքը խոչընդոտելու հարցով ծառայողական քննություն նշանակված է, թե ոչ։ «Առանձնապես հույս էլ չեմ տածում, թե ոստիկանությունն այս գործին ընթացք կտա»,– նշեց նա։