Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկա նվիրելու ակցիա են անցկացրել
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը քիչ առաջ անցկացրեց Նիկոլ Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկեն նվիրելու ակցիա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
«Բացի վինետկայից մասնակիցները կառավարության շենքի մոտ թողել են նաև կարմիր թուրքական գլխարկներ։
Ոստիկանությունն ուժ է կիրառել, 10 հոգի կոպիտ կերպով բերման է ենթարկվել»,-ասել է նա:

















































